Բաժիններ՝

Ի՞նչ նպատակով է վարչապետի աշխատակազմին հատկացվել 284 հազար 738 ԱՄՆ դոլար

Կառավարությունը  284 հազար 738 ԱՄՆ դոլար է հատկացրել վարչապետի աշխատակազմին։

Գումարն անհրաժեշտ է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում գտնվող արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավված «Baker & McKenzie LLP» ընկերության կողմից ներգրավված Հայաստանի Հարավային Երկաթուղու Կոնցեսիայի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տրամադրելու նպատակով HWTSK փորձագիտական ընկերությանը մատուցված ծառայությունների դիմաց վճարելու նպատակով։

Նշենք, որ 284 հազար 738 ԱՄՆ դոլարից 142․550 ԱՄՆ դոլարը կհատկացվի 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, իսկ  մնացած մասը՝ պետական բյուջեից։

Այս արբիտրաժային վեճի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնող «Baker & McKenzie LLP» ընկերությունը ներգրավել է HWTSK փորձագիտական ընկերությանը Հայաստանի Հարավային Երկաթուղու Կոնցեսիայի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տրամադրելու նպատակով։

Ընկերության ներգրավման նպատակով 2019թ․ դեկտեմբերին ՀՀ արդարադատության վճարել է 10․000 ԱՄՆ դոլար վճարում, սակայն մինչ օրս ընկերության կողմից փաստացի մատուցված ծառայությունների համար ստացվել է հաշիվ-ապրանքագիր (ինվոյս)՝ ընդհանուր 237․790 ԱՄՆ դոլարի չափով, որը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը։ Ստացվում է, որ այս ընկերությանը փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել ընդհանուր 227․790 ԱՄՆ դոլարին (չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) համարժեք ՀՀ դրամի չափով գումար։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ աշխատակիցները 2018 թ. օգոստոսի 15-ին խուզարկություններ էին անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ գրասենյակում:

Խուզարկությունների ընթացքում առգրավվել էին փաստաթղթեր, ստուգվել էին աշխատակիցների անձնական իրերը, ՀԿԵ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` 9,7 մլն դրամի չափով հարկեր չվճարելու փաստով:

Նախնական տեղեկություններով` խուզարկությունը կատարվել էր շուրջ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում:

ՀՀ քննչական կոմիտեն 2018 թ. դեկտեմբերին տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ՀԿԵ-ում արձանագրվել է առերևույթ չարաշահումների դեպք և հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս