Բաժիններ՝

Լեոնարդո ԴիԿապրիոն Apple-ի հետ ֆիլմերի համատեղ արտադրության պարտավորագիր է ստորագրել

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հիմնած Appian Way Productions պրոդյուսերական ընկերությունն Apple կորպորացիայի հետ կնքել է ֆիլմերի եւ սերիալների համատեղ արտադրության գործարք: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը: Հանդեսի տվյալներով՝ Apple-ն արդեն 200 միլիոն դոլար է ներդրել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի մարդասպանները» (Killers of the Flower Moon) կինոնկարի ստեղծման գործում՝ գլխավոր դերերում ԴիԿապրիոյի եւ Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ: Բացի դրանից, կորպորացիան կմասնակցի «Շողացող աղջիկները» (The Shining Girls) սերիալի արտադրությանը, որի պրոդյուսերը Appian Way-ն է, որտեղ նկարահանվում է Էլիզաբեթ Մոսսը: Ինչպես նշում է հրատարակությունը, այդ նախագծերով երկու ընկերությունների համագորակցությունը չի սահմանափակվում:

Appian Way-ի համար պարտավորագիրը կդառնա հեռուստասերիալների համատեղ նկարահանումների առաջին համաձայնությունը: Ինչ վերաբերում է ֆիլմերի արտադրությանը, ավելի վաղ այն արդեն գործակցել է Paramount Pictures եւ Warner Bros կինոստուդիաների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս