Տնական կաթնային շոկոլադ. ավելի համեղ չի լինում
Բաղադրիչներ
1. Կաթ – 5 ճ/գ
2. Կակաոյի փոշի – 4-5 ճ/գ
3. Կարագ – 50 գ
4. Շաքարավազ – 5-6 ճ/գ
5. Ալյուր – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաթը տաքացնել, ավելացնել շաքարավազը և կակաոն: Լավ խառնել և հասցնել եռման:
2. Այնուհետև ավելացնել կարագը, խառնել և կրկին եռացնել:
3. Անընդհատ խառնելով՝ ավելացնել ալյուրը և լավ խառնել, հասցնել եռման և վերցնել կրակից:
4. Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ և դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը