Բաժիններ՝

Երկու ամիս է անցել, բայց «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների գողացված արձանները չեն գտել

Մայիսի 20-ին տեղեկություն եղավ այն մասին,  որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։ Երկու ամիս է անցել, բայց արձանները գտնելու մասին որևէ լուր չկա:

«Արձաններից որևէ նորություն չկա: Ցավոք, տարածքում տեսանկարահանող սարքեր չեն եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը:

Նա  հայտնել էր, որ տարել են չորս՝ Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները։ Ավելին, հանդես էր եկել խնդրանքով՝ հորդորելով գողոնը բերել և թողնել իր տեղում։ Պատրաստ են անգամ դրամական պարգև տալ այն մարդուն, ով կօգնի գտնել արձանները։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ արձանախումբը տեղադրված է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս