
Կանաչ լոբու պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս. վիտամինային նախուտեստ

Բաղադրիչներ
1. Կանաչ լոբի – 450 գ
2. Սոխ – 1 հատ
3. Կիտրոն – 1 հատ
4. Եգիպտացորեն – 100 գ
5. Սամիթ – 1 փունջ
6. Ձիթայուղ
7. Մանանեխ – 1 թ/գ
8. Աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Լոբին եփել 5-7 րոպե:
2. Սոխը և սամիթը մանրացնել:
3. Կիտրոնի կեղևը քերել և քամել հյութը:
4. Տարայի մեջ խառնել պահածոյացված եգիպտացորենը, սոխը, սամիթը, կիտրոնի հյութը, կեղևը, մանանեխը, աղը և պղպեղը:
5. Լոբին ավելացնել ամանի մեջ և կրկին խառնել:
6. Ըստ ցանկության կարելի է քնջութ ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը