Կումանը չի վաճառի Պիկեին, բայց կհրաժարվի երեք առաջատարից
«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որոշել է թիմի կազմը:
Մասնագետը վստահում է պաշտպան Ժերար Պիկեին: Կումանը նրան համարում է հիմնական պաշտպան և չի ցանկանում վաճառել նրան, ինչպես հաղորդում է Cadena SER-ը։
Միևնույն ժամանակ, մարզիչը չի վստահում Լուիս Սուարեսին, Սերջի Բուսկետսին և Ժորդի Ալբային: Առաջիկա օրերին Կումանը մտադիր է տեղեկացնել նրանց, որ ինքը չի տեսնում նրանց՝ որպես իր ծրագրի մի մաս:
Միևնույն ժամանակ, կան շշուկներ, որ նրանք մտադիր չեն լքել «Բարսելոնան»:
Ավելի վաղ ակումբի նախագահ Բարտոմեուն նշել էր, որ միայն մի քանի ֆուտբոլիստներ են, որ ոչ մի դեպքում չեն լքի ակումբը։ Պիկեն այդ ցանկում չկար։
«Մեսսին, նա լավագույն խաղացողն է երբևէ: Բայց կան նաև այլ խաղացողներ, շատ երիտասարդ խաղացողներ, որոնք վաճառքի համար չեն: Տեր Շտեգենը, Լանգլեն, դե Յոնգը, Սեմեդուն, Դեմբելեն, Գրիզմանը: Մենք հույս ենք դնում այդ ֆուտբոլիստների վրա, նրանք այստեղ են՝ երկար տարիներ անցկացնելու «Բարսայում»,- ասել էր Բարտոմեուն։
Սիրարփի Աղաբաբյան