Արդյոք օդանավում հնարավոր է վարակվել Covid-19-ով․ մասնագետներ
JAMA Network Open հանդեսում հրապարակված մի հետազոտության համաձայն, օդային հաղորդակցությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ չի հանդիսանում ուղիղ սպառնալիք մարդկանց առողջության համար։ Գերմանացի մասնագետների գնահատմամբ՝ օդանավում կորոնավիրուսով վարակման հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ վարակման ռիսկը նվազեցվում է օդանավում մշտապես ֆիլտրացվող օդի շնորհիվ։
Մասնագետների հաշվարկների համաձայն, օդանավում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը 2 ժամից ավել տևող թռիչքների դեպքում հավասար է 1/4300-ի։ Իսկ եթե օդանավում պահպանվում է դիմակակրման ռեժիմը, սոցիալական հեռավորությունն ու բժշկական մյուս ցուցումները, ապա հավանականությունը հասնում է 1/7700-ի։