Բաժիններ՝

Ճապոնիայի երկնքում երկնային անհայտ մարմնի անկում են արձանագրել

Երկնային անհայտ մարմնի անկման դեպք է արձանագրվել Ճապոնիայի երկնքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ճապոնական «Յոմիուրի» թերթին:

Անկումը նկատել են օգոստոսի 21-ի գիշերը: Վառ լուսավորված գունդը շարժվել է դեպի երկիր և խամրել երկրի մակերևույթին հասնելով: Երևույթն իրենց հեռախոսներով նկարահանել են Տոկիոյում և հարակից շրջաններում բնակվող քաղաքացիները:

Գիտնականները դեռևս տեղի ունեցածի վերաբերյալ գիտական բացատրություն չունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս