«Զինվորի մայր եմ, չեմ կարողանում ոչ մի բանով իրեն օգնեմ». Մարալիկի ծննդատան աշխատակից

«Էսքան ժամանակ ոչ մի փորձանքի առջև չենք կանգնել»,- ասում է Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատան մանկաբարձ Մերի Ասատրյանը՝ հավելելով, որ ծննդատունը փակելու որևէ պատճառ չի տեսնում:

«Ո՞վ իր աշխատանքը կտա, որ ես գնամ, իրա տեղը աշխատեմ, գոնե մենք մեր ունեցածը պահեինք: Մի կերպ ենք ապրում: Ես զինվորի մայր եմ, բայց անգամ իմ զինվորին, արդեն քանի ամիս է` չեմ կարողանում ոչնչով օգնել»,- ասաց Ասատրյանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել․ ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց աշխատանքից ազատելու համար իրավական ակտ չկա:

Առողջապահության նախարարությունը տարեսկզբից դադարեցրել է ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը՝ պատճառաբանությամբ, թե կենտրոնը տարեկան կտրվածքով չի գրանցում 150 և ավելի ծնունդ, ինչը համարվում է նշաձող պետպատվերի համար։ Կենտրոնը նաև նոր սարքավորումների կարիք է ունեցել: Առաջարկներ են եղել, որ Մարալիկի ծննդատան աշխատակիցները գնան մոտակա այլ բուժհաստատություններում աշխատեն:

Մանրամասները՝ տեսանյությում։

Տեսանյութեր

Լրահոս