Բաժիններ՝

Ծեծկռտուք Մաշտոցի պողոտայում

Օգոստոսի 17-ին, ժամը 06.03-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի սուպերմարկետի մոտ մի խումբ անձինք կռվում են, հայհոյանքներ հնչեցնում:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից բաժին է ներկայացրել մարմնական վնասվածքներով երկու երիտասարդի: Նրանք հայտնել են, որ ծեծի են ենթարկվել անծանոթ անձանց կողմից և հրաժարվել են հաղորդում տալուց, ինչից հետո նրանցից մեկը բուժօգնույան է դիմել հիվանդանոց:

Խուլիգանության փասթտով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ Մաշտոցի պողոտայում երիտասարդներին ծեծի են ենթարկել մայրաքաղաքի Նորագյուղ թաղամասի չորս բնակիչ:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նրանք ներկայացել են ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31