Բաժիններ՝

Չինաստանը Փոմպեոյին մեղադրել է «քաղաքական վիրուս» տարածելու մեջ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն մշտապես քննադատում եւ մեղադրում է Չինաստանին, որտեղ որ մեկնում է, նա ամենուրեք ապատեղեկատվություն եւ «քաղաքական վիրուս» է տարածում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Փոմպեոն, ղեկավարվելով սառը պատերազմի եւ սեփական շահամոլական գաղափարներով, կրկին եւ կրկին անհիմն կերպով քննադատում Է Չինաստանի Կոմկուսին, ինչպես նաեւ ՉԺՀ-ի ներքին ու արտաքին քաղաքականությունը:

Չինաստանն արդեն բազմաթիվ անգամ իր վճռական դիրքորոշումն է հայտնել այդ առնչությամբ»,- հայտարարել է Չժաո Լիցզյանը:

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ Փոմպեոն որտեղ որ մեկնում է, ամենուրեք ապատեղեկատվություն եւ «քաղաքական վիրուս» է բերում ու տարածում: Դիվանագետի խոսքով՝ Փոմպեոն եւ նրա նմանները փորձում են «միջազգային հանրակցությանը կապել հակաչինական ու հակակոմունիստական կառքին», սակայն միջազգային հանրակցությունը չափազանց պարզորոշ կերպով դա տեսնում է եւ թույլ չի տալիս իրեն համոզել, ուստի այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս