ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արմավիրի մարզում, Մասիսում կասեցումներ են կատարվել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի մի քանի այլ բնակավայրերում: Մշտադիտարկման ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Արմավիրի մարզի բենզալցակայաններում, որտեղ բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն և ջերմաչափման գրանցամատյանները:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 11-ին նաև իրականացրել է կասեցման գործընթաց՝ 24 ժամով կասեցվել են Մասիս քաղաքում և Արարատի մարզում գտնվող մի քանի շինանյութի խանութների, ինչպես նաև բենզինի և գազի լցակայանների գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: