Տղամարդը առևանգված ավտոմեքենայով բախվել էր ճամփեզրի բետոնե սյուներին
Օգոստոսի 7-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կապան քաղաքի Մանուկյան փողոցից «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա է առևանգվել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ավտոմեքենան առևանգած 68-ամյա տղամարդը, Արծվանիկ բնակավայր չհասած, բախվել է ճամփեզրի բետոնե սյուներին ու վթարված մեքենան կայանել ճամփեզրին:
Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է քննություն։



