Բաժիններ՝

«Իրավիճակը վատթարանում է». Նադալը պատմել է՝ արդյո՞ք կխաղա «Ռոլան Գարոսում»

«Ռոլան Գարոսի» 12-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը պատմել է, թե արդյոք կմասնակցի՞ մրցաշարին 2020 թվականին:

«Ես հավատում եմ, որ «Ռոլան Գարոսը» տեղի կունենա: Ես մտածում եմ դրա մասին և պատրաստվում եմ, բայց պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը: Վերջին շաբաթներին իրավիճակը կարծես թե վատթարանում է: Բայց ես կմասնակցեմ, եթե պայմանները թույլ տան, որ մրցաշարն անցկացվի»,- 34-ամյա Նադալի խոսքերն է մեջբերում AFP-ի լրագրող Թոմ Էլնաթը:

Իսպանացին, ով ATP վարկանիշային աղյուսակում երկրորդն է, հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի բաց առաջնությանը՝ ԱՄՆ-ում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով:

«Ռոլան Գարոսը» հետաձգվել է մայիսից: Մրցաշարի նոր ժամկետները սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31