Հրշեջ-փրկարարները մարել են 2․5 հա տարածքում բռնկված հրդեհները
Օգոստոսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3000 քմ,
Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 2 հա։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: