Հայաստանից հուլիսի 29-ին ՌԴ է վերադարձել ևս 128 ռուսաստանցի:
Երբ համաճարակը թակում էր Հայաստանի դուռը, մենք ահազանգում էինք, որ լուրջ խնդիրներ են սպասվում և պետք է պատրաստվել հակաճգնաժամային քաղաքականության։ Փոխարենը լրիվ այլ բան արվեց։
Լիդիան ընկերության նախկին աշխատակիցների մամուլի ասուլիսը` ՈւՂԻՂ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր։
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 10-ով եւ հասել 1155-ի, ապաքինվածները կրկնակի ավելի են:
Ֆիլիպինների գյուղատնտեսության դեպարտամենտը հայտնել է երկրի հյուսիսի Պամպանգա նահանգում H5N6 բարձրախտածին թռչնագրիպ հայտնաբերելու մասին. դրա տարածման դեմ պայքարելու համար իշխանությունները ոչնչացրել են գրեթե 39 հազար հավ:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվանից Ադրբեջանի տարածքում, ներառյալ Նախիջևանում և Արցախին սահմանակցող շրջաններում, սկսում են լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Նախկինում ևս այդպիսի զորավարժություններ տեղի են ունեցել, սակայն դրանք չեն ունեցել այդպիսի լայն ընդգրկում ոչ աշխարհագրական իմաստով, ոչ էլ օգտագործվող սպառազինությունների տեսականու և հզորության։ Ինչը նաև պակաս կարևոր չէ՝ թե Ադրբեջանում և թե […]
Արցախի Հանրապետությունում հուլիսի 29-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք:
Հայաստանում հուլիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոլորություն և ինքնախաբեություն է կարծել, թե դաշնակցում են միայն ժողովուրդները, բայց ոչ երբեք՝ քաղաքական էլիտաները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թերեւս փետրվարին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, սակայն մինչեւ այժմ որեւէ փաստաթուղթ առկա չէ: Դրա փոխարեն մասնագիտական հանձնաժողովն արդեն երկու անգամ հանրային քննարկում է անցկացնել եւ շարունակում է քննարկումները նաեւ մասնագիտական հանձնաժողովի ձեւաչափով:
Հուլիսի լույս 29-ի գիշերն ինքնաշեն պայթուցիկ սարք է գործել Պիրեա նավահանգստային քաղաքի Պապանաստասիու փողոցում՝ նավագնացային ընկերության մոտքի մոտ, ոչ ոք չի տուժել:
«Իրավունք» թերթը գրում է. «Կիրակին թեժ է եղել Փաշինյանների ընտանիքի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի եւ փոքր դստեր՝ Շուշանիկ Փաշինյանի հետ կիրակին անցկացրել է Ենոքավան գյուղում, իսկ ահա պարզվում է՝ Մարիամ Փաշինյանն ավելի մտերմիկ խնջույքի է մասակցել, պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին՝ ընտանիքի հետ Ենոքավան չգնալով:
Այստեղ տիրապետող կարծիք կա, որ Արայիկը պետք է հեռանա եւ որքան շուտ, իշխանությունների համար այնքան լավ: Իրենց դժգոհությունները հասցրել են նաեւ գործադիրին, բաց վստահ չեն, որ Նիկոլ Փաշինյանը կազատվի Հարությունյանից, քանի որ վերջինս վարչապետի ամենահավատարիմ ու ամենահին զինակիցներից է եւ կուրորեն ծառայում է նրան: Հարությունյանն էլ օգտվում է վարչապետի՝ իր նկատմամբ բարյացակամ վերաբերմունքից:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են եւ կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։ Թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։ Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին:
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս իշխանությունները, անցած երկու տարվա ընթացքում, ի թիվս բազմաթիվ ու բազմաբնույթ այլ հարցերի, պարբերաբար հայտնվում են այնպիսի թեմաների շուրջ քննադատությունների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, ավանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական եկեղեցուն եւ այլն: Վերջին ամենաթարմ օրինակը դպրոցի առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հետ կապված մեծ աղմուկն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն վերացնելու իշխանական ծրագրի շրջանակներում իրավապահները զբաղված են ԲՀԿ-ական պատգամավորների անցյալը փորփրելով, քրեական գործերի հիմքերի փնտրտուքով, այդ թվում եւ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը սակավաթիվ է եղել: Հայտնի է, որ իշխող խմբակցության հյուրը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրել է անվտանգության ռազմավարությունը եւ այն փոփոխությունները, որոնք պետք է արվեն:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստահոդ է համարում տարածվող լուրը, թե իր կողմից բազմամարդ խնջույք է կազմակերպվել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու ամսից ավելի է, ինչ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է: Այս պահին նախարարի լիազորությունները կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: ArmLur.am-ը տեղեկացավ որ հնարավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք է հնչեցվել հայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների համար:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է օրինագիծ օտարերկրյա սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողության ուժեղացման մասին:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունն իրականացնում է էքսպանսիոնիստական քաղաքականություն, իսկ կրոնական գործիչները ձգտում են վերադարձնել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը:
Հուլիսի 28-ին, ժամը 18:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող հին ճանապարհի մոտակայքում, Արփա գետի ափին՝ ջրավազանում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իսրայելն ու Եվրասիական տնտեսական միությունն առաջընթաց են գրանցել ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հարցում:
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ մամուլը փաստեր է արձանագրում այն մասին, որ գործող իշխանությունները չեն դադարում իրենց կերուխումը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 հոգի:
Հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խորհրդարանին առաջարկել է մինչև հոկտեմբեր երկարաձգել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի ռեժիմը:
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 865 հազարից: