«Իմ քայլում» Արայիկ Հարությունյանի նկատմամբ անհաղթահարելի դժգոհություն է հասունացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» Արայիկ Հարությունյանի նկատմամբ անհաղթահարելի դժգոհություն է հասունացել: Նախարարի՝ մեկը մյուսին հաջորդող աղմկահարույց որոշումներն անգամ իշխող խմբակցությունում ընկալելի չեն:

Այստեղ տիրապետող կարծիք կա, որ Արայիկը պետք է հեռանա եւ որքան շուտ, իշխանությունների համար այնքան լավ: Իրենց դժգոհությունները հասցրել են նաեւ գործադիրին, բաց վստահ չեն, որ Նիկոլ Փաշինյանը կազատվի Հարությունյանից, քանի որ վերջինս վարչապետի ամենահավատարիմ ու ամենահին զինակիցներից է եւ կուրորեն ծառայում է նրան: Հարությունյանն էլ օգտվում է վարչապետի՝ իր նկատմամբ բարյացակամ վերաբերմունքից:

Անգամ կրթական համակարգի ներսում ծագած խնդիրների պարագայում վարչապետն Արայիկ Հարությունյանի կողմն է բռնում։ Օրինակ, ըստ որոշ տեղեկությունների, նախարարությունը Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի վարչական բողոքի հիման վրա վարույթ է սկսել Բարձրագույն որակավորման կոմիտեի դեմ, որը Գալոյանի դոկտորականը որակազրկել է:

Ավելին, նախարարության մեր աղբյուրների համոզմամբ՝ հնարավոր է չեղարկվի ԲՈԿ որոշումը Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի միջեւ էլ լուրջ հակասություններ կան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս