«Այս է ձեր կառավարման 2 տարվա արդյունքը, Հայաստանը կործանումից փրկելու համար Արևմուտքն իրար է խառնվել, անցել է կառավարման մանուալ ռեժիմի». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանն անցնում է արտաքին կառավարման։ Մե՜ծ ավետիս իրենց 70 տոկոսով իշխանական լափամանի մոտ խռնված տղաներին ու աղջիկներին։ Այլեւս կարող եք լափամանից վերցնել պարգեւավճարների ձեր փայը, ձեր մաքսանենգ սիգարետներն ու ադամանդները՝ առանց կրուտիտների, առանց հերթական անհեթեթությունների, անգամ քվեարկության կոճակը առանց տնից դուրս գալու սեղմելով։

Միացյալ Նահանգները Հայաստան է ուղարկում կոռուպցիայի դեմ պայքարի մեծ մասնագետի, Եվրամիությունը ներդրում է ընդլայնված լիազորություններով չորս մասնագետ, պլյուս՝ Սփյուռքից Հայաստան են գալիս 100 պրոֆեսիոնալ, որոնք կաշխատեն պետական կառավարման ոլորտում։

Այս է ձեր կառավարման 2 տարվա արդյունքը, Հայաստանը կործանումից փրկելու համար Արեւմուտքն իրար է խառնվել, անցել է կառավարման մանուալ ռեժիմի։

Բայց հիշեք, որ ձեր 70 տոկոսը այլեւս առ ոչինչ է, իսկ դուք 100 տոկոսով եք պատասխան տալու ձեր եփած բորշի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031