
Ունայ Էմերին գլխավորեց «Վիլիառեալը»

Իսպանացի ֆուտբոլային մասնագետ Ունայի Էմերին գլխավորեց «Վիլիառեալը»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էմերին ու «Վիլիառեալը» կնքել են երեք տարվա պայմանագիր: Ունայ Էմերիի վերջին ակումբը «Արսենալն» էր, որից նա հեռացավ 2019 թվականին: Իր կարիերայի ընթացքում նա մարզել է նաև «Սևիլիան», «Վալենսիան», ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակը»:
Իսպանիայի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Վիլիառեալը» 5-րդն էր և իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկությանը: