Արարատի մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք

Արարատի մարզում վերջին տվյալներով արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 17 դեպք, վարակվածների թիվը հասել է 1 165-ի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Մոտ 1 165 վարակվածներ ունենք ամբողջ մարզում, որոնցից առողջացել է 474-ը: Այսօրվա դրությամբ ունենք 17 մահ: Ընդհանուր առմամբ վիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո»,- ասաց մարզպետն ու հիշեcրեց՝ նոր կարգավորումներով արդեն ամբուլատորիաներն են զբաղվում թեթև հիվանդներով, իսկ ավելի բարդ դեպքերը բուժում են ստանում վերապրոֆիլավորված կամ ինեֆկցիոն բուժկենտրոններում:

Նա հիշեցրեց, որ Արտաշատի ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է և դարձել ինֆեկցիոն հիվանդանոց, երկու օր է, ինչ Վեդու ԲԿ-ն նույնպես գործում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց: Արտաշատի ԲԿ-ն կարող է զբաղվել 125 հիվանդների բուժմամբ, իսկ Վեդու ԲԿ-ն՝ շուրջ 100 հիվանդների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930