Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծը, որին մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը: Իսկ մինչ այդ ԱԺ-ում լրագրողները «Բարգավաճ Հայատան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իշխանությունը որոշեց նման հրատապությամբ նախագիծ բերել խորհրդարան:
Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են կանխել Թուրքիայի ցանկացած սադրիչ գործողություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց. կողմ էր 89 պատգամավոր
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա եմ հասկանում, թե ինչու մերժեցին երկրի սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը հանելու մասին օրինագիծս:
Սահմանադրական փոփոխությունների հերթական աղմկահարույց նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարակից զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասաց, որ ուզում է մի հղում անելով՝ հարց ուղղել Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) եզրակացության հետ կապված:
«Երբ Սահամանադրական դատարանին բամփում են, նրանք գիտեն լռել, իսկ երբ չեն բամփում, սկսել են խոսել». Հովհաննես Հովհաննիսյան
Այսօր խորհրդարանում արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծը, որին մասնակցում է միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:
«Դատական համակարգում եղած խնդիրների մասին մենք բազմիցս խոսել ենք: Հետևաբար՝ կարիք չկա յուրաքանչյուր դատական նիստից հետո գնահատականներ տալ արդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատարանի կայացրած որոշմանը, որով մերժվեց Դատախազության միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ:
«Սահմանադրական դատարանին դիմելու հարցում գործ ունենք շահերի բախման հետ». Ռուստամ Բադասյան
«ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի բոլոր իրավական և քաղաքական հետևանքների համար այս նիստի բոլոր մասնակիցները, բոլոր դերակատարները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն: Քանի որ փորձ է արվում մանիպուլյացնել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, պարոն Մելքումյանը կասի, թե ինչ է իրականում ասել Վենետիկի հանձնաժողովը: Ասեմ, որ այս կարևորագույն հարցի քննարկման համար սահմանվել է ընդամենը երկու ժամ: Այսինքն՝ երկու ժամում ուղղակի հնարավոր չի լինելու համապարփակ ներկայացնել, թե ինչպիսի սահմանադրական հեղաշրջում են պատրաստում Հայաստանում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
«Սահմանադրական դատարանին դիմել-չդիմելու մասին հարց Վենետիկի հանձնաժողովին չի առաջադրվել». Ռուստամ Բադասյան
«Ուղիներ ենք փնտրում, որ հաշտվենք ՍԴ այն անդամների հետ, որոնք բռնաբարել են սահմանադրական արդարադատությունը տարիներ ի վեր». Արման Բաբաջանյան
Հիմնական զեկուցող, Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցեր ուղղեց: Դրանցից մեկը վերաբերում էր քիչ առաջ հրապարակված Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) խորհրդատվական կարծիքի մեջ տեղ գտած 82-րդ կետին, ըստ որի՝ Հանձնաժողովը ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի Խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված առաջարկներին: Պատգամավորը հարցրեց՝ ինչո՞ւ այսպես եղավ, և այդ դեպքում ինչո՞ւ էինք սպասում ՎՀ արձագանքին:
Գյումրու Բուլվարային թաղամասում հունիսի 22-ին, չպարզված հանգամանքերում, 9 հարկանի շենքի 8-րդ հարկից կին է ընկել ու մահացել:
«Ունե՞ք սցենար, որ այս նախագիծն ընդունվի, բայց ուժի մեջ չմտնի».Տիգրան Ուրիխանյանը՝ Ռուստամ Բադասյանին
«Անընդունելի է մեղադրել Վենետիկի հանձաժողովին քաղաքականացված լինելու մեջ». Ռուստամ Բադասյանը՝ Դավիթ Հարությունյանի հայտարարությանն է անդրադարձել
«Եթե Վենետիկի հանձնաժողովի առաջարկածն ընդունենք, կստացվի՝ որոշ դատավորներ ավելի երկար կպաշտոնավարեն ի տարբերություն 12 տարվա սահմանափկման ենթակա դատավորներից». Ռուստամ Բադասյան
Այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարցն է եղել: Արտահերթ նիստի օրակարգում Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծն է, որով, հիշեցնենք, առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը: Նշենք, որ 168.am-ն արդեն գրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ համաձայնության է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ըստ այդ համաձայնության՝ Արմեն Սարգսյանը չի վիճարկելու նշված պրոցեսի սահմանադրականությունը, բայց նաև չի ստորագրելու համապատասխան նախագիծը։ Դրանից հետո համապատասխան փոփոխությունը ստորագրելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա 13:00-ին:
«Եթե չպետք է լսեինք Վենետիկի հանձնաժողովին, ինչո՞ւ էինք դիմում». Թագուհի Թովմասյան
Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։
Երբ օրենսդիրն օրենք է փոփոխում, ապա նա կաշկանդված է Սահմանադրությամբ։ Օրենքի ցանկացած փոփոխություն, որը հակասում է Սահմանադրությանը, անվավեր է (սա գիտեն բոլորը)։ Սահմանադրությունը փոփոխելիս առաջին հայացքից կարծես ոչնչով կաշկանդված չենք, ախր հենց Սահմանադրությունն ենք փոփոխում. Սահմանադրությունից բարձր ուրիշ ակտ չկա երկրում։
ԱԺ արտահերթ նիստին մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը. քվորում ապահովեց 88 պատգամավոր
Սահմանադրական դատարանի և ՍԴ դատավորների դեմ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ սանձազերծված խայտառակ ճնշումներից և տապալված հանրաքվեից հետո, նրա ցուցումով ԱԺ նիստի այսօրվա օրակարգ է ներառվել մի նախագիծ, որը իշխանության զավթման շատ կոնկրետ հանցակազմ է պարունակում։ Նիկոլ Փաշինյանը գնում է խմբակային հանցագործության, ծանր հանցագործության՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման՝ դրան մասնակից դարձնելով առնվազն 88 պատգամավորի։
ԱԺ–ն քննարկում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ ՈՒՂԻՂ
«ԱԱԾ-ի պատրաստած ֆիլմաշարը, կարծես թե, իշխող խմբակցության տեսակետն է ներկայացնում». Շաքե Իսայան
Թերևս, ոգևորված նրանից, որ Վենետիկը հանձնաժողովը սկզբունքորեն թույլատրելի է համարել Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածի դրույթներում փոփոխությունը, Նախագիծը բացարձակապես հաշվի չի առել այդ փոփոխությունների ներկայացվող պահանջները։
«Իշխանության, պատգամավորների կողմից ընթացիկ քրեական գործերի մեկնաբանությանը կարող է տրվել այլ երանգ». Սուրեն Գրիգորյան
«Գուցե իշխանության սրտի ՍԴ դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որը 1 տարի չկատարելով իր գործառույթները ստացել է 15 միլիոն դրամ աշխատավարձ». Իվետա Տոնոյան
«Մենք խոսել ենք և բարձրաձայնել ենք երկրում տիրող օրհասական վիճակի մասին, խոսել ենք մեր մտահոգությունների և երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին: Այս իմաստով մեր տեսակետներում որևէ փոփոխություն չի եղել: Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, ապա նա բազմիցս ասել է, որ անգամ իրեն կալանավորելու պարագայում մեր քաղաքական օրակարգում որևէ բան չի փոխվելու: Այսօր Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է մեր քաղաքական թիմը, և, բնականաբար, մենք շարունակում ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց պատգամավորը:
Թեև Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիքում հանդես է եկել քննադատությամբ առ այն, որ ԱԺ–ում քիչ անց քննարկվելիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի համապատասխանում իրենց խորհրդատվություններին, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ընդունել նախագիծը՝ խախտելով Սահմանադրության, «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքների կարգավորումներն ու պահանջները։