«ՎՀ-ի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ և որևէ դեպքում  իրավունքի սկզբունքները մի կողմ դնել և որևէ երկրի որևէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցել». Ռուստամ Բադասյան

Սահմանադրական փոփոխությունների հերթական աղմկահարույց նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարակից զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասաց, որ ուզում է մի հղում անելով՝ հարց ուղղել Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) եզրակացության հետ կապված:

«Մասնավորապես, Դավիթ Հարությունյանը (արդարադատության նախկին նախարար) հայտարարել է, որ ՎՀ-ն ակնհայտորեն իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանության քաղաքական նպատակներին, և իրավիճակը ներկայացված է միմիայն կառավարության դիրքորոշման տեսանկյունից: Ուզում եմ հասկանալ, ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է լինել այս գործչի մեղադրանքի հիմքում՝ ուղղված ՎՀ-ին, որն իր կարծիքն է հայտնել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ ցավում է նման հայտարարության համար, որովհետև, ինչպես ինքը ներկայացրեց, բավական բալանսավորված կարծիք է:

«Ընդ որում, դա հիմնված է իրավունքի ընդհանուր սկզբունքների վրա, այսինքն՝ ՎՀ-ի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ և որևէ դեպքում և ընդհանրապես, չի կարող իրավունքի սկզբունքները մի կողմ դնել և որևէ երկրի որևէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցի: Դա միանշանակ է: Ընդ որում, մեր գործընկերները մշտապես դրա մասին խոսել են: Հետևաբար՝ այս հակասությունն իրենց խոսքում, մեղադրել ՎՀ-ին քաղաքականացվածության մեջ, կարծում եմ, անընդունելի է: Եվ այն փաստարկները, որոնք հնչում էին, որ սա հնարավոր չէ իրականացնել, այստեղ խախտվում է հետադարձ ուժի սկզբունքը, սա բացարձակապես անընդունելի է, և այլն, եթե նկատեք, ՎՀ-ի կարծիքում հետադարձ ուժի մասով նույնիսկ անդրադարձ չկա, որովհետև առնվազն գոնե ինձ համար ակնհայտ է, որ անցումային դրույթի կյանքի կոչումը գերակայող հանրային շահի առկայության պարագայում, այն է՝ ՍԴ մոդելը հնարավորինս արագ կյանքի կոչելը, չէր կարող լինել»,- ասաց արդարադատության նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս