«Հիմա էլ ԱԱԾ-ն «բաեվիկ» ռոլիկով է  հայտարարություն անում». Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԱԾ-ի հաղորդագրության մասին

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծը, որին մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:
Իսկ մինչ այդ ԱԺ-ում լրագրողները «Բարգավաճ Հայատան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իշխանությունը որոշեց նման հրատապությամբ նախագիծ բերել խորհրդարան:

«Պատասխանը պարզ է, քանի որ երկրում սկսվել են ռեպրեսիաներ: Այսօր բոլորդ էլ տեսաք ԱԱԾ-ի կողմից հրապարակված «բաեվիկ» հայտարարությունը, որով դիմում են հանրությանը, որ ովքեր ունեն տեղեկատվություն ԲՀԿ-ի կողմից խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ՝ իրենց տեղյակ պահեն:  Բա  Գլխավոր դատախազն ի պատասխան իմ հարցի՝ ԱԺ ամբիոնից ասում էր, թե՝ հանգիստ եղեք տիկին Զոհրաբյան, փաստերն ավելի քան բավարար են:

Ի դեպ, հիմա համայնք առ համայնք, տերև առ տերև, ճյուղ առ ճյուղ, թուղթ առ թուղթ, գյուղ առ գյուղ ընկած մարդիկ են պեղում, ովքեր կհամաձայնեն մաթեմատիկայի տետրի վրա գրեն, որ Ծառուկյանը կամ որևէ մեկը ընտրությունների ժամանակ կամ փող է տվել, կամ փողի խոստում է տվել: Այս ամենը բավարար չէ, հիմա էլ ԱԱԾ-ն բաեվիկ ռոլիկով է այդ հայտարարությունն անում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ այս ամենը սկսվեց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կուսակցության խորհրդի նիստում հնչեցրեց մտահոգություններ, այդ թվում՝ համավարակի դեմ տարվող պայքարի առնչությամբ, իսկ   դրա դեմ պայքարի միակ գործիքը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, մնացել է միայն փողոցներում դիմակ բաժանելը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս