«Չեմ բացառում, որ պատեհ պահի ԼՀԿ-ի հետ կքննարկենք ՍԴ դիմելու հարցը». Նաիրա Զոհրաբյան

Այսօր խորհրդարանում արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծը, որին մասնակցում  է միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայասատան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստին:  ԲՀԿ-ի  պարզաբանմամբ՝ սա սահմանադրական հեղաշրջում է Հայաստանում, իսկ ըստ ԼՀԿ-ի՝ հակասահմանադրական քայլի են գնում, հետևաբար՝ չեն պատրաստվում մասնակցություն ունենալ այդ գործընթացներին:

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ անպայման քննարկելու են Սահմանադրական դատարան դիմելու հարցը.

«Բնականաբար, Սահմանադրական դատարանի գործիքը կա: Սակայն ԲՀԿ-ի ձայները բավարար չեն ՍԴ դիմելու համար, այս պահին ԼՀԿ-ի մեր գործընկերների հետ հարցը չենք քննարկել: Չեմ բացառում, որ պատեհ պահի կքննարկենք նաև այդ հարցը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս