«Լուսինե Բադալյանը տեղյա՞կ է, որ 2 րոպեանոց ելույթով մի քանի իրավախախտում է արել»․ Տիրայր Վարդազարյան
Իրավագետ, աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրայր Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսինե Բադալյանը տեղյա՞կ է, որ 2 րոպեանոց ելույթով մի քանի իրավախախտում է արել։ Երևի սա պատմության մեջ կմնա որպես ռեկորդ, թե ինչպես 2 րոպեում թույլ տալ 20 իրավախախտում․․․
1․ Անձի քաղաքական հայացքների հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են, որոնք արգելվում է հավաքագրել (Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդված);
2․ Տեղյա՞կ է, որ եթե ինքն ունի դասախոսների ցուցակ, որ առերևույթ կաշառք են վերցրել, բայց իրավապահներին չի տեղեկացրել, ապա հանցագործություն է պարտակում։
3․ Տեղյա՞կ է, որ իրավունք չունի ներկա գտնվելու դասընթացներին և հավանաբար ապօրինի է տիրացել որոշակի տեղեկությունների համակարգչային տեխնիկայի կիրառմամբ։
4․ Տեղյա՞կ է, որ ապօրինի է գաղտնի տեղեկությունները հրապարակելը, որոնցով սիրով առաջարկում էր կիսվել։
5․ Տեղյա՞կ է, որ քաղաքական հայացքների հիմքով անձին ազատելը խտրականություն է։ Դա վերականգնվելու հիմք է և արդյոք հետո ինքն է վճարելու վերականգնված աշխատողների հարկադիր պարապուրդի և այլ վնասները։
6․ Տեղյա՞կ է, որ պաշտոնական լիազորություններ է չարաշահում, որոնք որոշակի անձանց պատճառում են էական վնաս (օրինակ, բուհեր, դասախոսներ)․․․
Եվ այսպես շարունակ․․․
Հ․Գ․ Ամեն անգամ դիտելիս նոր իրավախախտու եմ հայտնաբերում․․․»։
Լուսինե Բադալյանը տեղյակ է, որ 2 րոպեանոց ելույթով մի քանի իրավախախտում է արել? Երևի սա պատմության մեջ կմնա որպես…
Gepostet von Tirayr Vardazaryan am Freitag, 26. Juni 2020