Հրաձիգները մարզվում են փոքր խմբերով
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները մարզվում են փոքր խմբերով և տարբեր ժամերի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Նախատեսել էինք այս ամիս ուսումնամարզական հավաք անցկացնել Գյումրիում, սակայն արտակարգ դրության և վիրուսակիրների թվի բարձրացման պատճառով տեղափոխել ենք հաջորդ ամիս: Հիմա հավաքականի անդամները մարզվում են փոքր խմբերով և տարբեր ժամերի` պահպանելով անվտանգության բոլոր նորմերը»,- ասաց մարզիչը:
Նիկողոսյանի խոսքով` դեռևս հայտնի չէ, թե մարզիկները երբ կսկսեն միջազգային մրցաշարերի մասնակցել: «Բոլոր վարկանիշային մրցաշարերը դեռևս կասեցված են»,-շեշետեց մասնագետը: