Հնդկաստանի բժշկական ծառայություններն արդեն երկրորդ օրն անընդմեջ ախտորոշում են COVID-19 կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք:
Բոլոր պետությունների համար էլ կադրային քաղաքականությունը եղել է իշխանության գլխավոր ցուցանիշներից մեկը: Սոցիալիստական, լիբերալ, պահպանողական թե այլ բնույթի իշխանությունների համար, առ այսօր արդիական է ստալինյան՝ «կադրերն են որոշում ամեն ինչ» պոստուլատը: Նիկոլի ձևավորած իշխանության համար՝ առավել ևս, կադրերը դարձել են աքիլեսյան գարշապար:
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը կկայանա մեկ տարի անց` 2021 թվականին:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հունիսի 29-ին հեռավար խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Եթե Ալիևին որոշ մարդիկ կիրթ են համարում, դա չի նշանակում, որ ինքն իրականում կիրթ է ու դա չի նշանակում եթե որոշները հիացած են իրենով ողջ հայ ազգն է հիացած։
ԱՄՆ հայամետ կոնգրեսականները շարունակում են պայքարել Արցախում ամերիկյան ֆիաննսավորմամբ Արցախում իրականացվող ակազերծման ծրագրի ֆինանսավորման համար։ Օրերս ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի վիրտուալ հանդիպմանն առաջարկել է 1.5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին:
Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է արտոնյալ վարկերի տրամադրումը փոքր բիզնեսին` ՀՀ Կառավարության COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 279 հազարից:
Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։
Մարտի 16-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 263 նմուշառում, վերահսկվել է՝ 939 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 5:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ նախատեսվում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում:
Սահմանադրական դատարանի դատավոր (ՍԴ) Աշոտ Խաչատրյանը, ում ՀՀ վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը շտապել էին արդեն կարգել որպես ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, շաբաթ օրը 168.am-ի հետ զրույցում ասել էր.
Պաղեստինյան տարածքների բռնակցումն անօրինական է, եւ Իսրայելը պետք է հրաժարվի նմանօրինակ պլաններից:
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան հունիսի 28-ի նախագահական ընտրություններում չի հավաքել բացարձակ մեծամասնության քվեները և հուլիսի 12-ին ընտրությունների 2-րդ փուլում լինելու է ընդդեմ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկու: Համաձայն Ipsos-ի տվյալների` Դուդան հավաքել է ձայների 41.8%-ը, իսկ Թշասկովսկին` 30.4%-ը:
Անընդունելի է, երբ անխտիր բոլոր հարկատուների հարկային բեռը կտրուկ ավելացնող օրենքն ընդունվում է արտակարգ դրության իրավիճակում: Պետություն-հարկատու, կամ պետություն-հասարակություն հարաբերություններում անհրաժեշտ է խստորեն պահպանել հավասար հնարավորությունների սկզբունքը: Նման փոփոխություններին անհրաժեշտաբար պետք է նախորդեին լայն հասարակական քննարկումները: Մինչդեռ, ներկայումս, օբյեկտիվ պատճառներով քաղաքացիների սահմանադրական մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակման պայմաններում, վերջիններս զրկված են փոփոխությունների նկատմամբ իրենց վերաբերմունքն ազատորեն արտահայտելու հնարավորությունից:
Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, այսօր որդու լուսանկարով եկել էր Ազգային ժողով։ Տիկին Գոհարին հանդիպեցինք ԱԺ անցակետում՝ սպասում էր, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իրեն ընդուներ։
Եվրամիությունը հուլիսի 1-ից կվերաբացի իր սահմանները, սակայն Թուրքիայի քաղաքացիները դեռևս չեն կարողանա օգտվել Եվրոպա մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Եվրամիության խորհուրդը տակավին չի հաստատել այն պետությունների վերջնական ցանկը, որոնց հետ հուլիսի 1-ից կբացվեն Միության արտաքին սահմանները:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, խստորեն հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախորդ շաբաթվա տվյալներով արձանագրվել է երեխաների հաճախումների նվազում. մանկապարտեզ հաճախում են ցուցակագրված երեխաների մոտավորապես 3.5%-ը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր այսօրվա հրամանով (կից նկարում) Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին՝ ղեկավարվելով, ուշադրությո՛ւն, հանրակրթության՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ:
«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված բոլոր երեխաներն ու դայակներն առողջացել են:
Հունիսի 29-ին առնվազն 11 մարդ է զոհվել Բագլադեշի մայաքաղաք Դաքայում Բուրիգանգագա գետում լաստանվի շրջվելու հետեւանքով:
«Եւ այսպես՝ ամբողջ Հայաստանում: Գծանշումը կա, կանոնները կան, կանոնների պահպանումը չկա: Էստեղ է ամբողջ պրոբլեմը»:
Առնվազն 10 մարդ է զոհվել, 15-ը տուժել Աֆղանստանի Հիլմենդի նահանգում տեղի ունեցած ականակոծման հետեւանքով:
Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունիսի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ և արտահայտություններ, որոնք վայել չեն պատգամավորին։ Դրանով, պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պատգամավորական լիազորություններն իրականացնելիս, օգտագործելով պատգամավորի պաշտոնի իր հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի նկատմամբ, խախտելով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնները։
Գնահատելով Սամվել Բաբայանի դերը Արցախյան պատերազմի ընթացքում, միաժամանակ հիշեցնում եմ, որ մարտական գործողություններից հետո խնդիրը զուգահեռ տեղափոխվել է նաև քաղաքական և դիվանագիտական հարթություններ, որտեղ իմ կուսակցության ղեկավարի, իմ կուսակցության, այդ թվում՝ իմ մասնակցությամբ, արդյունավետ և շոշափելի լուման Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման հարցում կարող է չտեսնել կամ քաղաքական իմաստով կույրը կամ քաղաքական իմաստով տգետը: Եվ այս աշխատանքը շարունակվելու է, անկախ նրանից, դա պարոն Բաբայանի կամ Երևանում ծվարած ապազգային իշխանությունների սրտով է թե ոչ:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացրել Կենդանաբանական այգում: