Բաժիններ՝

ՄԱԿ-ում Իսրայելին նախազգուշացրել են պաղեստինյան տարածքների բռնակցման ծանր հետևանքների մասին

Պաղեստինյան տարածքների բռնակցումն անօրինական է, եւ Իսրայելը պետք է հրաժարվի նմանօրինակ պլաններից: Այդ մասին Ժնեւում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսար Միշել Բաչելետը: Նա ընդգծել է, որ բռնակցումն աղետալի հետեւանքներով է հղի պաղեստինցիների, Իսրայելի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար:

«Բռնակցումն անօրինական է»,-նշել ք Բաչելետը՝ Իսրայելին կոչ անելով՝ «անսալ իր սեփական նախկին ավագ պաշտոնատար անձանց ու գեներալներին, ինչպես նաեւ աշխարհում բազմաթիվ ձայների, որոնք նախազգուշացնում են այն մասին, որ չպետք է գնալ այդ վտանգավոր ճանապարհով»:

«Բռնակցման ստույգ հետեւանքները հնարավոր չէ կանխատեսել,-արձանագրել է գերագույն կոմիսարը:-Բայց նրանք, ամենայն հավանականությամբ, աղետալի կլինեն պաղեստինցիների համար, Իսրայելի համար եւ ավելի ընդարձակ տարածաշրջանի համար»: Բաչելետի խոսքով, բռնակցման փորձը «ոչ միայն լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին, այլեւ, ամենայն հավանականությամբ, հավիտենական կդարձնի եւ կխորացնի մարդու իրավունքների լուրջ խախտումները, որոնք բնութագրում են հակամարտությունը տասնամյակների ընթացքում»: Նա նախազգուշացրել է, որ բռնակցումը «չի փոխի Իսրայելի պարտականությունները որպես օկուպացնող տերություն այն բնակչության նկատմամբ, որը գտնվում է բռնազավթման ներքո՝ մարդու իրավունքների բնագավառում միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս