
ԵՄ-ն տակավին չի հաստատել երկրների վերջնական ցանկը սահմանները բացելու համար

Եվրամիության խորհուրդը տակավին չի հաստատել այն պետությունների վերջնական ցանկը, որոնց հետ հուլիսի 1-ից կբացվեն Միության արտաքին սահմանները: Հունիսի 29-ին այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ադալբերտ Յանսը:Նա նաեւ չի բացառել իրավիճակը, թե որոշման հասնել չի հաջողվի:
«Քննարկումը տակավին շարունակվում է Եվրամիության խորհրդի անդամ երկրների միջեւ: Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ քննարկման արդյունքին, բայց առայժմ մենք այլեւս ոչինիչ ասել չենք կարող այս փուլում»,- հայտնել է նա: Յանսը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ քննարկման էությունը կամ ցանկի բովանդակությունը:
«Ես չեմ ցանկանում շահարկել այդ թեմայով այնքան ժամանակ, քանի դեռ քննարկումն ավարտված չէ»,- ասել է նա: «Եթե ցանկը համաձայնեցնել չհաջողվի, Եվրամոիության խորհուրդը պետք է ընդունի որոշում, թե ինչ անի այնուհետեւ»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: