Բաժիններ՝

ԵՄ-ն պատրաստվում է վերաբացել սահմանները, բայց՝ ոչ Թուրքիայի քաղաքացիների առաջ

Եվրամիությունը հուլիսի 1-ից կվերաբացի իր սահմանները, սակայն Թուրքիայի քաղաքացիները դեռևս չեն կարողանա օգտվել Եվրոպա մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ինչպես գրում է ֆրանսիական «Le Monde» թերթը, սահմանների վերաբացմանն ուղղված առաջին փուլում Թուրքիան դուրս է մնացել արտոնյալ երկրների ցուցակից։

Բացի Թուրքիայից այդ արտոնությունից չեն կարողանա օգտվել նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իսրայելը, որտեղ ևս կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել։

Ըստ ֆրանսիական թերթի՝ հուլիսի 1-ից ԵՄ սահմանները կբացվեն հետևյալ երկրների քաղաքացիների համար․ Չեռնոգորիա, Սերբիա, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ալժիր, Թունիս, Մարոկկո, Վրաստան, Ուորգվայ և Ռուանդա։

Քննարկվում է նաև Չինաստանի քաղաքացիների համար ԵՄ սահմանները բացելու հավանականությունը այն պայմանով, որ Չինաստանն էլ իր հերթին սկսի ընդունել ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930