Թուրքի կերպարն ու վայրագությունը՝ Ֆյոդոր Դոստոևսկու աչքերով
20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում ապրած ու ստեղծագործած հայ հեղինակները, դարաշրջանի սկզբի խնդիրների մասին խոսելուց զատ, չէին կարող չխոսել նաև թուրքական վայրագությունների մասին։ Սիամանթոյի և Վարուժանի գրչով վեր հանվեց ժամանակաշրջանի գարշելի իրականությունը։ Նրանք գրեցին այն ամենի մասին, ինչ տեսան իրենց կողքին, իրենց աչքի առաջ։ Այս հեղինակների գրչով հավիտենական դրոշմ ստացավ 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի թուրքական արյունոտ ձեռքերով իրականացված ոճիրը։ Հայ հեղինակները հասցրեցին գրել մինչև 1915 թվականը տեղի ունեցած իրադարձությունների մասին, իսկ 1915-ից հետո այլևս չմնաց հանճարեղ մեկը, ով կկարողանար գրել այդ ամենի մասին։
Իսկ նրանք, ովքեր ողջ մնացին, մատնվեցին հավիտենական լռությանը։ Հայ ամենատաղանդավոր և միևնույն դեպքում մասնակի անտեսված արձակագիր Հակոբ Օշականը իր վեպերում պատկերեց ժամանակաշրջանի թուրքի կերպարը։ Նա ներկայացնում էր, թե ինչպե՞ս են հայերը թուրքական այլանդակ իրականության մեջ կամաց-կամաց ազդեցություններ կրում այդ իրականությունից։ Հոգեբանական խնդիրների կողքին Օշականը ներկայացնում էր նաև թուրքերի վարքն ու բարքը։ Օշականը իր վեպերում, հայերի նկատմամբ վայրագություններից զատ, ներկայացնում էր նաև, թե ինչպես են թուրքերը վարվում այլ ազգերի հետ։ Մասնավորապես, իր «Հաճի Մուրատ» վեպում Օշականը ներկայացնում է թուրքերի վայրագությունը՝ մի ալբանացու ընտանիքում․
«Ասպատակներ, վայրագ ու սարսուռեն խենթեցած՝ բռնաբարեցին ինչ որ ինկաւ իրենց ձեռքերուն տակ, երեք կին- տանուտէրի կիները, երկու աղախին, երեք աղջիկ, որոնց պզտիկը նոր էր մտեր տասնին։ Այս արարմունքը տեղի ունեցաւ խուլ, հեւասպառ դառնութեամբ ու ցաւով։ Իրենց անասնութեան ու անհամբերութեան մէջ քիչ մնաց սպաննէին իրար, անոնք՝ որ կարգի կը սպասէին ու կը խանգարէին միւսները։ Տեսարանին անկարող հանդիսատես, ութսունամեայ պառաւ մը, բռնի բացաւ դուռը գանձատունին, վաղահամբաւ, որուն մուտքին պառկեցուցին զինք ու ըրին կացինահար»։ (Հակոբ Օշական, «Հաճի Մուրատ», Անթիլիաս, 1996, էջ 309)։
Այս ամենը տեսնում էր հայը, հայ հեղինակը, ով այդ գարշելի իրականության մեջ պայքարում էր մարդկային որակների գոյության համար։ Հետաքրքրական է, որ 19-րդ դարում թուրքերի պահվածքի ու թուրքական ձեռագրի մասին խոսել են նաև մի շարք այլ հեղինակներ ևս։ Ֆյոդոր Դոստոևսկու նման մարգարե-հեղինակի ամենահայտնի՝ «Կարամազով Եղբայրներ» վեպում ռուս արձակագիրը ներկայացնում է բուլղարացիների դեմ թուրքերի գործած այլանդակությունների մասին։ Այլ մեղմ բառով անհնար է բնորոշել թուրքական ձեռագիրը՝ քան այլանդակությունը։ Դոստոևսկին վեպի գլուխներից մեկում այս իրադարձությանը հատկացնում է տեղ և դրանով է ընդգծում մարդու վայրագության ու մարդու՝ մարդկային արժեքներից դեպի անկում ընթանալու օրինակը։ Դոստոևսկու ամենատես աչքը ընդգծում է թուրքական բնավորությունն ու ձեռագիրը․
«Ի դեպ, վերջերս Մոսկվայում մի բուլղարացի ինձ պատմում էր, թե ինչպես թուրքերն ու չերքեզներն այնտեղ, Բուլղարիայում, համատարած խժդժություններ են անում, վախենալով սլավոնների ընդհանուր ապստամբությունից․ այսինքն այրում են, կոտորում, բռնաբարում են կանանց ու երեխաներին, գերիների ականջները գամում են ցանկապատին և այդպես թողնում մինչև առավոտ, իսկ առավոտյան կախում են նրանց․ և նման շատ բաներ, որ երևակայելն անգամ անհնար է։ ․․․Իսկ այդ թուրքերը, ի միջի այլոց, հեշտասիրությամբ տանջել են նաև երեխաներին, մոր արգանդից դաշույնով կտրել-հանելուց սկսած մինչև ծծկեր երեխաներին վեր նետելը և սվինի ծայրով բռնելը՝ այն էլ մո՜ր աչքերի առաջ։ Հենց բուն հեշտանքն էլ մո՛ր աչքերի առաջ անելն էր։ Բայց ահա այսպիսի մի տեսարան հատկապես հետաքրքրել է ինձ։ Պատկերացրու․ ծծկեր մանկիկը՝ դողահար մոր ձեռքերին, շուրջը՝ ներխուժած թուրքերին։ Նրանք մի զվարճալի խաղ են սկսել․ փայփայում են փոքրիկին, ծիծաղում են, որպեսզի նրան էլ ծիծաղեցնեն, և հաջողում են, մանկիկը ծիծաղում է։ Այդ րոպեին թուրքը նրա վրա ատրճանակ է ուղղում՝ դեմքից չորս մատնաչափ հեռավորությամբ։ Մանկիկը ուրախ ծլվլում է, թաթիկները երկարում, որ բռնի ատրճանակը, և արտիստը հանկարծ չըրթացնում է բլթակը ուղիղ նրա երեսին, ջախջախում նրա գլխիկը․․․․»։ (Ֆյոդոր Դոստոևսկի, «Կարամազով եղբայրներ», «Սովետական գրող» Երևան, 1983, էջ 338)։
Թուրքի կերպարն ու գործը, բնավորությունն ու հոգեվիճակն այսպես էր տեսնում Դոստոևսկին։ Մեկը, ով ըստ Նիցշեի՝ միակ հոգեբանն էր, ումից կարելի էր ինչ-որ բան սովորել։ Եվ տեսականորեն եթե մի պահ մտածենք, որ թուրքի նկատմամբ թշնամանքից ու ատելությունից դրդված ենք մենք մեր գրական ստեղծագործություններում թուրքի կերպարը պատկերել նմանատիպ գարշելի ու այլանդակ, ապա հասկանալի կլինի ու արդարացված, իսկ ի՞նչ կարելի է ասել Դոստոևսկու պարագայում։ Կարծես թե նույնը, քանի որ ռուս մարգարեն ևս տեսնում էր թուրքի բնավորությունը, դա տեսնում էին բոլորը՝ ինչպես հայը, այնպես էլ՝ ժամանակաշրջանի այլազգի մտածողը, ով գիտեր, թե ի՞նչ է մարդկայինն ու առաքինին։ Դա ժամանակի ամենագարշելի բնավորության դրսևորումն էր։
Նրանում էր թաքնված դեպի անկում գնացող մարդու տեսակը։ Սրանք փաստեր են, սա պատմություն է, որ սրբագրվում է արվեստով։ Պետք է գիտակցել, որ սեփական գենետիկայում մարդ հոշոտելու կոդը պահպանող ժողովուրդը մեզ համար առաջին հերթին գենետիկ թշնամի է։ Եթե անցնի 100 տարի, 10000 կամ 100 հազար, ապա մարդկային այդ տեսակը էվոլյուցիայի ընթացքում եթե ձեռք չբերի ավելի սարսափելի հատկանիշներ, ապա դժվար անկում ապրի սեփական բնավորության մեջ մարդ հոշոտելու գիծը։ Պարզապես պետք է հասկանալ, որ նմանատիպ թշնամին վտանգավոր է բոլոր տեղերում, վայրերում ու ժամանակներում։ Եվ պետք է պատմությունից դասեր քաղել ու հասկանալ, որ յուրաքանչյուր հարմար առիթի ու պայմանի դեպքում նորից գործնական երանգ կստանա թանգարանում մեկ հայ պահելու նպատակը։ Դա նպատակ է, որի գաղափարական փոշիացման համար պետք է ուժեղ լինել, խելացի ու գիտակից։
Զ․ Շուշեցի