Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետն ԱՄՆ-ի հետ առևտրային գործարաքը փոխշահավետ է համարել

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան կարծում է, որ Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև առևտրային գործարքը շահավետ է երկու երկրների համար: Այս մասին նա խոսել է խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ:

«Մենք կստեղծենք աշխատատեղեր ԱՄՆ-ում՝ միևնույն ժամանակ պահպանելով աշխատատեղերը Ճապոնիայում և աշխարհին տրամադրելով լավ ապրանքներ: Դրանք շահավետ հարաբերություն են երկու կողմերի համար էլ», – նշել է վարչապետը:

Հուլիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Տոկիոյի հետ «մեծածավալ, հնարավոր է՝ ամենախոշոր գործարքի» կնքման մասին: Նրա խոսքով՝ Ճապոնիան ԱՄՆ-ում կներդնի 550 միլիարդ դոլար, իսկ ասիական երկրից ապրանքների  մաքսատուրքերը կկազմեն 15%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031