
Վերաքննիչ դատարանն Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն». փաստաբան

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Քիչ առաջ Արմեն Աշոտյանին այցելեցին Պրոբացիայի ծառայության աշխատակիցները` տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար:
Ըստ դատարանի որոշման` Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն: Շաբաթեկան 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը: Այսինքն, վերաքննիչ դատարանը սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն»:
Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»: