Բաժիններ՝

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին «Porsche»-ն բախվել է կայանված «Toyota»-ին. վերջինի վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։00-ի սահմաններում Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարատ Ա․-ն իր վարաժ «Porsche» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ձորակում։

Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը, ով վթարի պահին մեքենայի բեռնախցիկում իրեր դասավորելիս է եղել, տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota»-ն և փակել գազի բալոնի փականը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս