Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը բանակցությունները վերսկսելու համար պահանջում է օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը Գազա

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը որպես պատանդների վերադարձի շուրջ բանակցությունները վերսկսելու պայմաններից մեկը նշել է հումանիտար օգնություն տեղափոխող հարյուրավոր բեռնատարներին թույլատրել ամենօրյա մուտքը Գազայի հատված: Այդ մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։

Պարբերականը նաև հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը իսրայելցի պատանդների ընտանիքներին ասել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ներկայում աշխատում են պատերազմի ավարտի և գերիներին ազատ արձակելու շուրջ շրջանակային համաձայնագրի վրա։

Միևնույն ժամանակ թերթի աղբյուրը հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմն ավարտելու շուրջ համաձայնագրի մշակումն ամիսներ կտևի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031