
ԱՄՆ-ում հարուստները համավարակի ընթացքում դարձել են առավել հարուստ

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի միլիարդատերերի հարաստության ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով:
«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է «Americans for Tax Fairness» և «Institute for Policy Studies» վերլուծական կենտրոնների՝ մայիսի 21-ին հրապարակած հետազոտություններում:
Ընդհանուր ցանկից ԱՄՆ-ի 5 ամենահարուստ մարդիկ եկամուտների զգալի աճ են գրանցել: Նրանք են «Amazon» ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, «Microsoft»-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը, «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, «Berkshire Hathaway»-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը, «Oracle»-ի հիմանդիր Լարի Էլիսոնը: Նշվում է, որ Բեզոսի հարստությունը ավելացել է 34,6 միլիարդով՝ աճը կազմելով 30,6 տոկոս, Գեյթսի հարստությունը՝ 8 միլիարդով՝ աճը կազմելով 8,2 տոկոս, Ցուկերբերգինը՝ 25,3 միլիարդով՝ աճը կազմելով 46,2 տոկոս:
ԱՄՆ-ում թոփ-30 միլիարդատերերի ցանկից տոկոսային առումով բարձր ցուցանիշ է ունեցել «Menard» խանութների ցանցի տնօրեն Ջոն Մենարդ-կրտսերը (աճը կազմել է 62.8 տոկոս) և ձեռնարկատեր Իլոն Մասկը (աճը կազմել է 48 տոկոս):