
«Մենք չենք կարող ստիպել խաղալ նրանց, ովքեր բարոյապես պատրաստ չեն». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ որոշ ֆուտբոլիստներ կարող են հրաժարվել խաղադաշտ վերադառնալ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
«Այդ դեպքում նրանց չի կարելի մեղադրել նման որոշման համար: Եթե խաղացողը բարոյապես պատրաստ չէ խաղալ, ես չեմ կարծում, որ մենք կարող ենք որևէ մեկին ստիպել: Ֆուտբոլիստներն այնքան էլ ակտիվ չէին արտահայտում իրենց մտահոգությունը, բայց, իհարկե, մենք վստահում ենք փորձագետներին և առողջապահական ոլորտի աշխատողներին:
Ինչ վերաբերում է խաղին առանց հանդիսականների, ֆուտբոլը միշտ կապված է եղել երկրպագուների և այն մթնոլորտի հետ, որում մենք խաղում ենք: Բայց տարօրինակ ժամանակներ են եկել: Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, դա կօգնի հետ բերել ֆուտբոլը: Ես պարզապես հույս ունեմ, որ շուտով կգտնվի անվտանգ լուծում»,- Սուլշերին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը