
«Կարծում եմ, որ «Լիվերպուլը» բոլորի համար չեմպիոն է, անկախ նրանից, թե ինչ կորոշվի». Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի ճակատագրի մասին:
«Յուրգենը հիանալի աշխատանք կատարեց, քանի որ «Լիվերպուլը» 30 տարի սպասում է այս տիտղոսին:
Եվ երբ մտածում ես, որ նրանք այդքան շատ միավորներով առաջ են երկրորդ հորիզոնականում գտնվող ակումբից՝ «Մանչեսթեր Սիթիից»… 25 միավորը պարզապես հսկայական տարբերություն է:
Անկախ այն բանից, թե ինչ կորոշեն Անգլիայում, կարծում եմ, որ բոլորի համար «Լիվերպուլը» չեմպիոն է»,- Վենգերին է մեջբերում Talk Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը