Բաժիններ՝

«Ֆորմուլա-1»-ի ամբողջ մրցաշրջանը կարող է չեղարկվել

Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության «Ֆորմուլա-1»-ի կազմակերպիչները չեն բացառում, որ 2020 թվականի ամբողջ մրցաշրջանը կարող է չեղարկվել: Այս մասին գրում է BBC-ն:

Ղեկավարությունը փաստել է, որ մրցաշարերի վերսկսման համար ոչ մի երաշխիք չունի, բայց քայլեր է ձեռնարկում հուլիսի 5-ին մրցաշրջան սկսելու ուղղությամբ: Տարվա առաջին Գրան պրին կարող է կայանալ Ավստրիայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա­1»-ի հունգարական Գրան պրին կանցնի առանց հանդիսականի կամ առհասարակ չի կայանա:

Հունգարիայի Գրան պրին ի սկզբանե պետք է կայանար հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը: Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն ևս հարցականի տակ է:

Չեղարկվել է նաև Ֆրանսիայի Գրան պրին, որը պետք է կայանար հունիսի 26-28­ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի Գրան պրիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս