Բաժիններ՝

Թուրքիայում օսմանյան հայ ճարտարապետների հեղինակած տներ են վերակառուցվել

Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու, Ունյե և Ֆաթսա շրջաններում վերջին 10 տարվա ընթացքում օսմանյան հայ և հույն ճարտարապետների հեղինակած 72 տուն է վերակառուցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

19-րդ դարի այդ շինությունների վերականգնման աշխատանքները սկսվել են 2010թ-ին։ Առաջին տարում վերակառուցվել է 8 տուն, հաջորդող տարիներին այդ թիվն ավելացել է, ի վերջո, 2019թ․ վերականգնվել է 30 տուն։

Վերակառուցված տների մեծ մասը գտնվում են Ալթընօրդու շրջանի Թաշբաշ թաղամասի Մենեքշե փողոցում և Սըթքը Ջան պողոտայում, որտեղ մեծ թիվ են կազմում հարյուրամյա պատմություն ունեցող շինությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս