
«Միլանը» պատրաստ է «Ռեալին» առաջարկել 35 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել «Միլան»:
Իտալական ակումբը պատրաստ է իսպանացիներին առաջարկել 35 միլիոն եվրո և բոնուսներ 22-ամյա սերբի համար, հայտնում է Sport Mediaset-ը:
Միլանում Յովիչը կարող է հարձակման գծում վերամիավորվել խորվաթ Անտե Ռեբիչի հետ, որի հետ խաղում էր Գերմանիայում:
Հիշեցնենք, որ Յովիչը անցած ամռանը «Այնտրախտից» էր տեղափոխվել «Ռեալ»՝ 60 միլիոն եվրոյի դիմաց:
Լա Լիգայի 15 հանդիպումներում Յովիչը խփել է 2 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան