
Բանջարեղենով լցոնված սմբուկներ. կատալոնական բաղադրատոմս

Բաղադրիչներ
1. Սմբուկ – 2 հատ
2. Պինդ պանիր – 100 գ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 3 պճեղ
5. Լոլիկ – 1 հատ
6. Ձու – 2 հատ
7. Կարագ – 100 գ
8. Սամիթ
9. Աղ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկները կիսել, միջուկը հեռացնել:
2. Սոխը և սխտորը տապակել, այնուհետև ավելացնել սմբուկների միջուկը, համեմել աղով, շոգեխաշել:
3. Լոլիկների կեղևը հեռացնել: Այնուհետև խառնել մանր կտրատված լոլիկները, ձվերը, քերած պանիրը, կտրատված սամիթը և սմբուկի միջուկը:
4. Ստացված զանգվածով լցոնել սմբուկները, վրան քերած պանիր լցնել: Եփել 30 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը