Նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիներից մեկի կրկնակի թեստի արդյունքը բացասական է եղել. ԱՆ

Նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիներից մեկի կրկնակի թեստի արդյունքը բացասական է եղել:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները:

Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել:

Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա նա կհամարվի բուժված և դուրս կգրվի:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն առողջացել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին», – ասված է հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/134865698154219/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031