Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ինչպես աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում, այնպես էլ Բուխարեստի Սբ․ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում ղողանջոցին զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու հիշատակը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
Ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-ի ցերեկը, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն, ինչի ընթացքում չարաշահումներ են բացահայտվել և հարուցվել է քրեական գործ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:
Ցեղասպանության ոգեկոչումը կարևոր է ոչ միայն հայերի, այլև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել աշխարհն առանց 20-րդ դարի դաժանությունների կրկնության։
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հայոց ցեղասպանությնա զոհերի հիշատակին նվիրված գրառում է կարատել:
Ապրիլի 24-ին, ժամը 13:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է:
Ռումանիոյ հայությունն ապրիլի 23-ին և 24-ին իր աղոթքի ձայնը միացրեց համայն աշխարհի հայության ձայնին՝ միասնաբար ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին:
Այդ գործընթացը սկսվեց Հայոց ցեղասպանությանը հաջորդող օրերից և շարունակվում է արդեն չորս սերունդ, բայց խնդիրն այն է, որ մեր նախորդ երեք սերունդները թյուրիմացաբար կարծում էին, որ միայն իրենց ջանքերով ու պակաս միջոցներով, առանց դիմելու մարդկային օգնությանը, կարող են իրավական լուծում տալ խնդրին։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Վարչական դատարանը՝ դատավոր Ռաֆիկ Խանդոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության:
Ապրիլի 23-ին, ժամը 17:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի ենթակայանում առկա է էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ և գազի արտահոսք:
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակին և իր երախտիքի խոսքը հղել այն պետություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Ուկրաինայի ողջ տարածքում ապրիլի 24-ին ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և դեսպանության աշխատակիցները ծաղկեպսակներ կխոնարհեն Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի և հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, որը, հայ երգը ներկայացնելով աշխարհում, գերել է բազմաթիվ թուրքերի սրտեր, հույս ունի, որ կավելանա այն թուրքերի թիվը, որոնք կընդունեն ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին:
Երուսաղեմում ապրիլի 24-ին կայացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված արարողություն:
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա ևս ճանաչի ու ընդունի 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն:
Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կառավարության կողմից Արևմտյան Հայաստանում և կայսրության այլ հայաբնակ տարածքներում իրականացրած Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն մեկ միլիոնից ավել անմեղ կյանքեր, այլև մեր պատմական հայրենքի մեծ մասը և այնտեղ հազարավոր տարիների ընթացքում ստեղծված վիթխարի քաղաքակրթական ժառանգությունը։
Վիրտուալ երթին դեպի Ծիծեռնակաբերդ մասնակցելու համար այս պահին 1915 համարին ստացվել է 85 հազար 575 անուն, իսկ 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Կառավարությունը երեկ՝ ապրիլի 23-ին, չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագծին հավանություն տալու մասին որոշում, որով մեկուսացման ընթացակարգ սահմանելուն զուգահեռ՝ նաև պետական մարմնի բանավոր կարգադրությամբ քաղաքացիներին փաստացի ազատությունից զրկելու հնարավորություն տվեց։ Նախագծի համաձայն՝ բանավոր կերպով անձին ազատությունից զրկել կարող է արտակարգ դրության պայմաններում միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինը:
Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ եւ այսպիսով ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ իրական հաշտության համար։
Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը, որ հետագայում հանգեցրեց այլ ժողովուրդների ցեղասպանությունների: