
Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Գլեդիս Բերեջիկլյան

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Բերեջիկլյանը մասնավորապես գրել է. «Այս հանդիսավոր օրը՝ ապրիլի 24-ին, մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը»: