Տարբեր տարածաշրջանների համար այս տեղումները, բնական է, տարբեր ազդեցություն կունենան։ Բարձր գոտիներում տեղումները նորմալ են, լավ են՝ ջրի պաշարների, բուսական ծածկի, խոտաբույսերի աճի համար, հողում խոնավության կուտակման համար։ Այն գոտիներում, որտեղ հասցրել են կատարել գարնանացանի աշխատանքները, հիմնականում՝ գարնանացան գարի կամ բազմամյա խոստաբույսեր, արտակարգ ազդեցություն կունենա՝ բավականին լավ, խոնավ պայմաններ, նորմալ կսկսի ծլել։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայկ Մելիքյանի կենդանի կատարումների ներքո։
Ատլետիկայի Եվրոպայի առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ում մասին երբեք չպետք է մոռանալ։
Ապրիլի 24-ին, ժամը 08:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Սարավան-Զանգեր» հատվածում մոտ 2 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ճամփեզրյա փոսում:
Այժմ վերջապես հայ ժողովուրդը՝ որպես ազգ, հասարակություն, հասկացավ, որ ճանաչումը կարևոր է, բայց այն ինքնին նաև իր մեջ վտանգ է պարունակում, քանի որ, երբ մի բանի համար շատ են պայքարում, ինչ-որ իմաստով սկսում են կասկածել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:
ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր, Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ևս մեկ անգամ հիշում ոճրագործոթյունն ու պահանջում, որ 1915-ին կատարվածը երբեք չմոռացվի և չկրկնվի:
Այսօր նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն։
Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը:
«Արմենիա» ավիաընկերության հատուկ չարտերային Երևան-Էրբիլ չվերթով Էրբիլ են ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։
Պորտուգալիայի խորհրդարարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի քվեարկությունը նախաձեռնող, խորհրդարանի (2015-19թթ․) անդամ Ռուբինա Բերարդոն վերահաստատում է՝ կարևոր է իրականացնել հիշողության քաղաքականություն, ցեղասպանության հանցագործությունը չի կարող անտեսվել:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձի ու հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ ձևավորելու անհրաժեշտության խնդրի մասին 168.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:
Աշխարհի կողմից Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չճանաչելը, ինչպես նաև իրավական հետևանքներ չկիրառելն այլևս աշխարհի խնդիրն ու նրա ամոթն է: Տարբեր շահարկումների առարկա դարձնելով ցեղասպանության հարցը՝ հարմարացնելով իրենց քիմքին ու պետական շահերին, աշխարհը, մասնավորապես գերտերությունները, ցույց են տալիս իրենց իրական դեմքը:
Եվրախորհրդարանի՝ Կիպրոսը ներկայացնող պատգամավոր (2009-2019) Էլենի Թեոխարիուսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Իսպանիայում ապրիլի 24-ին կկազմակերպվի մոմավառություն, կհնչեցվեն որոշ եկեղեցիների զանգերը, և հավատացյալները կաղոթեն 1915 թ. Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակի համար։
Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ Ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կարծում է՝ քանի դեռ ամբողջ աշխարհը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ ժխտողականությունը քրեականացված չէ, մարդկությունը պատմական ճշմարտության համար պայքար է պարտք:
«Իրաքի հայ համայնքում, բարեբախտաբար, կորոնավիրուսով վարակակիրներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Իրաքահայերի ընտանեկան, մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կտիկյանը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:
Կենտրոնանալով երկիրը լոքդաունից հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է՝ մենք մի էական գործոն ենք տեսադաշտից դուրս թողնում․ մենք կարող ենք աստիճանաբար աշխուժացնել մեր տնտեսությունը, բայց դա «կես-միջոց» է լինելու մինչ այն պահը, երբ մնացյալ աշխարհը մեզ համար բացվի։ Մինչ այդ պահը մենք պետք է վարժվենք «սեփական հյութի մեջ» եփվելուն։
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը կառավարությանը կոչ է անում խորհրդարանին առաջարկել մի օրինագիծ, որով ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները ժխտողը կենթարկվի պատասխանատվության։
Իրանում, ընդհանուր առմամբ, ապաքինվել է 66 հազար 592 մարդ: Ապրիլի 24-ի տվյալներով, ապաքինվածների շարքերը համալրել է 1749 անձ:
Հայոց ցեղասպանության ճանաչումը պատվի և արժանապատվության հարց է: