«Ո՞ր պաշտոնական լրահոսին վստահենք… Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում եք, վստահեք միայն պաշտոնական լրահոսին: Համաձայն եմ:
Բայց ո՞ր պաշտոնական լրահոսին:
Որ երկար ժամանակ տարածում էր անպատասխանատու և զվարճալի մթնոլո՞րտ իրավիճակի շուրջ:
Որ թացքնո՞ւմ էր իրավիճակի իրական պատկերը:
Որ երեկ հերքում էր մի լուր, իսկ այսօր հաստատո՞ւմ այն:
Որ ֆեյք օգատատիրոջ վարչապետապաշտական գրառումներ է տարածում, հետո ջնջո՞ւմ:
Որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել և մարդկանց թողնում է ԶԼՄ-ների և խոսակցությունների հույսի՞ն:
Որ վարակվածների իրական թիվը իմանալով, որոշում է «պորցիա-պորցիա» տեղեկացնե՞լ ժողովրդին:
Կրկնեմ. պատրաստ եմ վստահել պաշտոնական աղբյուրներին, սակայն այդ պաշտոնական աղբյուրները պետք է վստահելի լինեն:
Հուսամ, գոնե արտակարգ դրության ռեժիմում ավելի ազնիվ ու էֆեկտիվ կաշխատեք թե տեղեկատվության տրամադրման, թե ճգնաժամային կառավարման տեսակետից:
Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ»:
Ասում եք, վստահեք միայն պաշտոնական լրահոսին: Համաձայն եմ:Բայց ո՞ր պաշտոնական լրահոսին: Որ երկար ժամանակ տարածում էր…
Gepostet von Armen Ashotyan am Montag, 16. März 2020