ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մարտի 16-ից կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարտի 16-ից ժամանակավորապես կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը: Այս մասին տեղեկացանք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Նշված մասնաճյուղերի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:

Կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, կրկին հորդորում ենք օգտվել բանկի հեռահար ծառայություններից և գործարքներն իրականացնել՝ բանկի բջջային հավելվածի միջոցով, 24/7 ռեժիմով գործող կանխիկի ընդունման տերմինալների և բանկոմատների միջոցով: Տերմինալների հասցեները կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram և idram վճարային տերմինալներից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88 կամ 010 31 99 99»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս