Բաժիններ՝

«Գալաքսի»-ն իր բոլոր ընկերություններով անցել է աշխատանքի հատուկ ռեժիմի

Աշխատակիցների անվտանգությունն ու հանրային առողջությունը, ապա միայն պատասխանատու բիզնես գործունեությունը. «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը միավորում է 15 ընկերություններ ավելի քան 3000 աշխատակիցներով, որոշում է կայացրել անցնելու աշխատանքի հատուկ ռեժիմի։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելման նպատակով ընկերությունների խմբի կազմում հանդես եկող և մարդկանց մեծ հոսքեր ունեցող «Երևան մոլը»(բացառությամբ «Քարֆուր» սուպերմարկետի)և «Պահեստ33» բառ-ռեստորանը, «Թայմ» խանութների ցանցը,փակ կլինեն մինչև ս.թ. մարտի 23-ը։ Սպասարկման և առևտրային գործունեություն իրականացնող, «Խրոնոգրաֆ», «Մեգասպորտ»և«Մեգաթոյզ» ընկերությունները հատկապես կենտրոնական գրասենյակներիմիջոցով ու ախտահանման ամենօրյա մեխանիզմներով կսպասարկեն քաղաքացիներին՝ խրախուսելով օնլայն գործարքներն ու ծառայությունները։

«Յուքոմ» ընկերությունը հատուկ հերթապահություն կսահմանի անխափան ծառայությունների մատուցման համար՝ բաժանորդներին առաջարկելով օգտվել նաև Առողջապահության նախարարության 8003 անվճար թեժ գծից։

Զուգահեռաբար, ընկերությունների խմբի՝«բիզնեսիցբիզնես» գործունեություն ծավալող գրասենյակները, այդ թվում նաև «ԱյՅուՆեթվորքս», «Մեգաֆուդ» ընկերություններըհնարավորություն կունենան ամբողջապես կամ ըստ սահմանված հերթապահությանհեռահար աշխատանքի անցնելու։ «Գալաքսի» ընկերությունների խումբը, կարևորելով նախևառաջ աշխատակիցների, նրանցընտանիքներիևհանրությանառողջությանպահպանումը, կապահովվի հատուկ ռեժիմի ընթացքում լրացուցիչ ֆինանսական ծախսերն ու աշխատակիցների վարձավճարները՝ անկախ աշխատավայրի բաց կամ փակ լինելու հանգամանքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031