Բաժիններ՝

Արդարադատության նախարարի տեղակալը մեկուսացված կամ ինքնամեկուսացված չէ

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը կարանավիրուսի պատճառով ինքնամեկուսացված է, ինչի պատճառով բացակայում է աշխատանքից։

Ինչպես փոխանցում է տեղեկատվության ստուգման կենտրոնը, նախարարությունից հայտնում են, որ Գրիգորյանը բնակվում է Էջմիածնում: Հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով: Որևէ առողջական խնդիր չկա. ընդամենը սոցիալական պատասխանատվություն:

Նախարարությունից հիշեցնում են, որ ըստ նախօրեին հաստատված «Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման՝ պատասխանատվություն է նախատեսված այս թեմայով պաշտոնապես չճշտված լուրերի համար: Նախարարությունից խնդրում են անհապաղ հեռացնել ապատեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031